Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին՝ Ադրբեջանի հետ սահման դիտորդներ ուղարկելու համար
 Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին՝ Ադրբեջանի հետ սահման դիտորդներ ուղարկելու համար
18:10     18 10 2022    
Հայաստանի իշխանությունները դիմել են ԵԱՀԿ-ին՝ Ադրբեջանի հետ սահման դիտորդներ ուղարկելու համար։

Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիտֆելդտի հետ ճեպազրույցում, հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին։

«Քննարկվում է ԵԱՀԿ դիտորդներ հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանի տարածքում տեղակայմամբ ուղարկելու թեման։ Այս հարցում մենք հնարավորինս արագ հստակություն կունենանք»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԵԱՀԿ  


Լրահոս