Ադրբեջանի զորամասերում ուժեղացնում են հակահրդեհային պատրաստությունը
 Ադրբեջանի զորամասերում ուժեղացնում են հակահրդեհային պատրաստությունը
09:27     17 07 2025    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված տարեկան գործողությունների պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի միավորումներում և զորամասերում ուսումնամեթոդական հավքներ են անցկացվել՝ հակահրդեհային ծառայությունների և հաստիքային հրշեջ ջոկատների ղեկավարների, ինչպես նաև հրդեհային անվտանգության տեսուչների հետ:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, հավաքներում դասընթացներ են անցկացվել՝ շենքերի ձեղնահարկերում և նկուղներում հակահրդեհային պրոֆիլակտիկայի միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև կատարվել են ավտոկայանատեղիում հրդեհի մարման գործնական վարժանքներ։ Հավաքների հիմնական նպատակն է բարձրացնել հակահրդեհային խմբերի գիտելիքների մակարդակը և զարգացնել գործնական հմտություններ ռազմական օբյեկտներում հնարավոր հրդեհների մարման գործում։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս