Ադրբեջանի ԱԳՆ-ն. Ցավակցություն ենք հայտնում Իրաքի կառավարությանը և ժողովրդին
  Ադրբեջանի ԱԳՆ-ն.  Ցավակցություն ենք հայտնում Իրաքի կառավարությանը և ժողովրդին
14:12     17 07 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրաքին՝ Ալ Քութի հիպերմարկետում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, համապատասխան հրապարակումը տեղադրվել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Х սոցիալական ցանցի էջում։

«Մենք խորապես վշտացած ենք՝ Քութի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ավերիչ հրդեհի հետևանքով մարդկանց ողբերգական զոհվելու լուրից։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, ինչպես նաև բարեկամ Իրաքի կառավարությանը և ժողովրդին։ Մաղթում ենք համբերություն և ուժ բոլոր սգացողներին, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - նշել են գերատեսչությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս