Ադրբեջանական բանակի դիրքերը հերթական անգամ գնդակոծության են ենթարկվել. ՊՆ
 Ադրբեջանական բանակի դիրքերը հերթական անգամ գնդակոծության են ենթարկվել.  ՊՆ
09:10     17 10 2022    
Ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծության են ենթարկվել Քելբաջարի, Լաչինի և Թովուզի ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Հոկտեմբերի 15 – ի ժամը 15:20-ից մինչև 18:00-ն և հոկտեմբերի 16-ի գիշերը Բասարքեչարի շրջանի Ենի Քենդ և Յուխարը Շորժա, Գյորուսի շրջանի Գարաշենե և Թովուզգալայի շրջանի Չինարլը գյուղերում գտնվող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ընդմիջումներով գնդակոծել են Քելբաջարի շրջանի Ջամիլլի և Մոլլաբայրամլը, Լաչինի շրջանի Գուսուլա և Թովուզի շրջանի Քյոխանաբի գյուղերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր:

Տվյալ ուղղություններում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցառումներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս