Հիմնարար նշանակության մեկ այլ կետ այն է, որ դա Ադրբեջանի դիրքորոշումն էր: Ուրախ եմ, որ այս դիրքորոշումն արտացոլված է այս փաստաթղթում:
Zinvor.info-ի փոխանցմամբ ՝ այս մասին նախագահ Իլհամ Ալիեւն ասել է ռուսական RBK հեռուստաալիքին տված հարցազրույցում ՝ պատասխանելով հաղորդավարի ՝ «Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը Մոսկվայում» հարցին:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսում են առարկայական բանակցություններ, եւ հաստատվում է, որ բանակցությունների ձեւաչափը կմնա անփոփոխ: ՀՀ նոր կառավարությունը փորձում էր խախտել այս երկու դիրքորոշումը: Ուստի հայկական կողմը ստիպված էր հասկանալ, որ հիմնարար սկզբունքները կարգավորման հիմքն են, որտեղ հստակ նշված են, թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը և Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձի հաջորդականությունը», - ասել է երկրի ղեկավարը:
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ երկրորդ կարևոր կետն այն է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ. «Սա նշանակում է, որ բանակցությունները եղել են, կան և կանցկացվեն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այսպիսով, վստահ եմ, որ այսուհետ Փաշինյանից երբեք չենք լսի «Ղարաբաղը Հայաստանն է» բառերը: Մենք չենք լսի նաեւ նրա հայտարարությունները, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» այսպես կոչված «ղեկավարության» հետ»: