Բաքվում կայացել է ԱՊՀ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստ
 Բաքվում կայացել է ԱՊՀ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստ
15:39     12 10 2022    
Հոկտեմբերի 12-ին Բաքվում կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը։

Նիստի աշխատանքներին մասնակցել են Ադրբեջանի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը, Բելառուսի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վիկտոր Գուլևիչը, Ղազախստան ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մարատ Խուսաինովը, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էրլիս Թերդիկբաևը, Ուզբեկստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Շուխրատ Խալմուհամեդովը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը և Ռուսաստանի Դաշնությունում Տաջիկստանի ռազմական կցորդ, գնդապետ Ռուստամ Ջումաևը։

Նիստում ներածական խոսքով հանդես է եկել Ադրբեջանի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը։

Միջոցառման ընթացքում քննարկվել են այս տարվա ռազմական համագործակցության արդյունքները, գալիք տարվա զարգացման հեռանկարները, խաղաղության ու անվտանգության ապահովման հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Վերջում ստորագրվել են ամփոփիչ արձանագրություններ, և որոշում է ընդունվել ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը 2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունում անցկացնելու մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՊՀ  


Լրահոս