Սամեդ Սեյիդով. Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմ է մղվում
  Սամեդ Սեյիդով.  Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմ է մղվում
10:37     11 10 2022    
«Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմ է մղվում: Դա դրսևորվում է սադրիչ տեսանյութերի տարածմամբ, արտասահմանում երկրի դեսպանատների վրա հարձակումներով»։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ասել է՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը՝ կազմակերպության այսօր մեկնարկած աշնանային նստաշրջանում:

Նրա խոսքով, Ադրբեջանը կշարունակի խաղաղ բանակցությունները. «Հայաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և մեզ տրամադրի ականապատ տարածքների քարտեզը։ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին և կշարունակի ջանքեր գործադրել դրան հասնելու համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Սամեդ-Սեյիդով   Ադրբեջան  


Լրահոս