Աղդամում ականի պայթյունից տուժածներին Բաքու են ուղարկել
 Աղդամում ականի պայթյունից տուժածներին Բաքու են ուղարկել
10:00     10 10 2022    
Աղդամում հակահետևակային ականի պայթյունից տուժած 2 մարդ ուղարկվել է Բաքու։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հոկտեմբերի 8-ին Աղդամում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվածություն ստացած՝ Շամքիրի շրջանի բնակիչ 1989 թվականին ծնված Ռամին Ամիր օղլու Ալիևը և 1986 թվականին ծնված Աղստաֆայի շրջանի բնակիչ Փարվիզ Սոզալը օղլու Նաջաֆովը, շտապօգնության մեքենաներով՝ բժիշկների հսկողության տակ Բարդայի ախտորոշիչ կենտրոնից ուղարկվել են Բաքվի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ:

Ըստ տեղեկությունների՝ նրանց վիճակը դեռևս գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Աղդամի շրջանի ազատագրված Յուսիֆջանլը գյուղով անցնող՝ Ֆիզուլի-Աղդամ ճանապարհի չմաքրված հատվածում ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել։

Երկու տուժածներն էլ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներ են։
Zinvor.info

Հեշթեգներ. Աղդամ   Ական  


Լրահոս