Քելբեջարում և Դաշքեսանում հայտնաբերված ականները վնասազերծվել են
 Քելբեջարում և Դաշքեսանում հայտնաբերված ականները վնասազերծվել են
16:25     07 10 2022    
Ադրբեջանական բանակի ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների կողմից իրականացված ականազերծման աշխատանքների արդյունքում՝ Քելբեջարի և Դաշքեսանի շրջանների տարածքում հակառակորդի կողմից տեղադրված ականներ են հայտնաբերվել։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Քելբեջարի շրջանի տարածքում՝ անվտանգության կանոնների պահպանմամբ հայտնաբերվել է՝ ՊՄՆ-Է տիպի 79 հակահետևակային ական, ՏՄ-62Մ տիպի 2 հակատանկային ական, իսկ Դաշքեսանի շրջանի տարածքում՝ ՊՄՆ-Ե տիպի 53 հակահետևակային և 4 ՕԶ Մ-72 տիպի հակահետևակային բեկորային ական։

Նշենք, որ միջազգային մարդասիրական իրավունքի, 1997 թվականի Օտտավայի պայմանագրի համաձան՝ արգելվում է հակահետևակային ականների արտադրությունը, պահեստավորումը, փոխադրումը և օգտագործումը:

Zinvor.info

Հեշթեգներ. Քելբեջար   Դաշքեսան  


Լրահոս