Ադրբեջանի նախագահ. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հրավիրվելը այս միջոցառմանը
  Ադրբեջանի նախագահ.  Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հրավիրվելը այս միջոցառմանը
10:01     07 10 2022    
«Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հրավիրվելը այս միջոցառմանը։ Սա նոր հարթակ է, քննարկումները նոր են սկսվել»։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Երկրի ղեկավարը նշել է, որ այս նախաձեռնության ապագայի մասին դեռ հնարավոր չէ կոնկրետ կարծիք հայտնել։ Բայց ամեն դեպքում, այն, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ հյուրընկալող Չեխիան Ադրբեջանին հրավիրել են եվրոպական ընտանիք, հիմք է տալիս ասելու, որ մեր հարաբերությունները շատ լավ հեռանկարներ ունեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս