Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով G20-ի երկրների խորհրդարանների նախագահների VIII գագաթնաժողովում, որն անցկացվել է հոկտեմբերի 5-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում։
Սահիբա Գաֆարովան ընդգծել է, որ հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ.
«Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել՝ հարաբերությունների կարգավորման և միջազգային իրավունքի 5 սկզբունքների հիման վրա։ Միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»: