Ադրբեջանի ՊՆ-ն մերկացրել է Երևանի սուտը
 Ադրբեջանի ՊՆ-ն մերկացրել է Երևանի սուտը
11:00     06 10 2022    
Հոկտեմբերի 5-ին տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր ադրբեջանական բանակը ականանետներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Հայաստանի զինված ուժերի դիրքերը, հակառակ կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, երեկ երեկոյան հենց հայկական կողմն է Բասարքեչարի շրջանի Իստիսու բնակավայրի ուղղությամբ գնդակոծել ադրբեջանական բանակի դիրքերը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմում միայն Հայաստանի կողմից իրականացվող սադրանքների դեմ։

Հերթական անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման պատասխանատվությունը լիովին ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս