Ադրբեջանի նախագահը Աղդամի շրջանում մասնակցել է մի շարք օբյեկտների հիմնարկեքի արարողությանը
 Ադրբեջանի նախագահը Աղդամի շրջանում մասնակցել է մի շարք օբյեկտների հիմնարկեքի արարողությանը
10:30     05 10 2022    
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Բարդա-Աղդամ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին։

Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության խորհրդի նախագահ Սալեհ Մամեդովը երկրի ղեկավարին տեղեկացրել է ճանապարհի տեխնիկական ցուցիչների և կատարված աշխատանքների մասին, հայտնում է Zinvor.info-ն։

Նշվել է, որ Բարդա քաղաքից սկիզբ առնող ավտոճանապարհի երկարությունը 44,5 կմ է, լայնությունը՝ 26,5 մետր։ Ճանապարհը կառուցվում է 1-ին տեխնիկական մակարդակին համապատասխան՝ 4 գոտիով՝ հաշվի առնելով Ղարաբաղի զարգացման ծրագիրը։

Զեկուցվել է, որ ճանապարհին նախատեսվում է կառուցել 4 կամուրջ, ինչպես նաև 3 վերգետնյա հետիոտնային անցում։ Նաև ավտոճանապարհի վրա կառուցվում է 29 կանգառ։ Դրանցից 14-ի շինարարությունն ավարտվել է։

Նշվել է, որ նախագծով հողային աշխատանքներն ավարտված են, արդեն կատարվել է ընդհանուր աշխատանքների 75%-ը։

Նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են նաև Աղդամի շրջանի Խըդըրլը և Քենգերլի գյուղերի, Աղդամի շրջանի Էյվազխանբեյլի գյուղի ձիաբուծության կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։

Դրվել է նաև Աղդամ քաղաքի երկաթուղային և ավտոկայարանյին համալիրի հիմքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս