Բաղայի. Իրանը լավ հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ
  Բաղայի.  Իրանը լավ հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ
14:51     30 06 2025    
Իրանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հարցին, մենք միշտ ընդգծել ենք մեր աջակցությունը երկու երկրների միջև խաղաղության գործընթացին և կոչ ենք արել կողմերին հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար։ Մենք լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, և մենք շեշտում ենք բարիդրացիական քաղաքականության շարունակականությունը», - նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս