Ռահման Մուստաֆաևը ժամանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն
 Ռահման Մուստաֆաևը ժամանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն
11:08     01 07 2025    
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որը կանչվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, ժամանել է Սմոլենսկայա հրապարակում գտնվող նախարարության շենք, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը հեռացել է առանց լրագրողներին մեկնաբանություն տալու։

Նախօրեին տեղեկություն հայտնվեց, որ Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։

Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով՝ դեսպանին կանչելու պատճառը «Բաքվի ոչ բարեկամական գործողություններն» ու Բաքվում ռուս լրագրողների իբր անօրինական ձերբակալումն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս