Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։
Դատական նիստին մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, տուժողներից մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրող դատախազները։
Իր պատասխաններում Արկադի Ղուկասյանն ասել է, որ այն ժամանակահատվածում, երբ ինքը այսպես կոչված ռեժիմի «առաջնորդն» էր, այնտեղ գործել են փոքր գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկություններ, նա նաև խոսել է խոշոր «Base Metals» ընկերության գործունեության մասին։ «Հետախուզական աշխատանքներ իրականացնող ընկերությունը ստացել է համապատասխան հանքավայրերի մշակման առաջնահերթ իրավունք։ Բանն այն է, որ երկրաբանական հետախուզական աշխատանքները կատարվել են բացառապես «Base Metals»-ի կողմից, և այդ պատճառով էլ այն ստացել է այդ հանքավայրերի մշակման առաջնահերթ իրավունք։ Այդ ժամանակ այս ուղղությամբ աշխատելու ցանկություն ունեցող այլ ընկերություն չկար։ Դա միակ ընկերությունն էր», - նշել է Ա. Ղուկասյանը։
Դատավարությունը կշարունակվի հուլիսի 3-ին։