Էրդողանը կրկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օգնության համար
 Էրդողանը կրկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օգնության համար
10:32     01 07 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին 2023 թվականի փետրվարյան երկրաշարժերի հետևանքների վերացման գործում ցուցաբերած օգնության համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հունիսի 30-ին Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո կայացած ճեպազրույցում ելույթ ունենալով՝ Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է Քահրամանմարաշում ադրբեջանական թաղամասի բացման մասին։

«Իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ միասին մենք բացեցինք ադրբեջանական թաղամասը։ Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ժողովրդին, որը աղետի առաջին օրվանից օգնության ձեռք մեկնեց մեր երկրին», - ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս