Նախագահ. Օկուպացիայի ժամանակ Սաուդյան Արաբիան մշտապես աջակցել է մեզ
  Նախագահ.  Օկուպացիայի ժամանակ Սաուդյան Արաբիան մշտապես աջակցել է մեզ
15:06     05 10 2022    
«Օկուպացիայի ժամանակաշրջանում Սաուդյան Արաբիան այն քիչ երկրներից էր, որը մշտական աջակցություն էր ցուցաբերում մեր արդար գործին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ հանդիպմանը։

«Հիմա, մեր հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո, մենք իրականացնում ենք վերակառուցման լայնածավալ ծրագիր և ցանկանում ենք որպես գործընկերներ տեսնել եղբայրական երկրների ընկերություններին»։

Պետության ղեկավարը հավելել է նաև, որ տարվա սկիզբը շատ հիշարժան էր, քանի որ մեկնարկել է սաուդյան մի ընկերության կողմից ֆինանսավորվող խոշոր էլեկտրակայանի նախագիծը։

«Մեր հարաբերությունները զարգանում են քաղաքական և տնտեսական ոլորտներում։ Վստահ եմ, որ ավելի շատ զբոսաշրջիկներ կգան մեր երկիր, քանի որ COVID-19-ի հետ կապված ցուցանիշներն արդեն նվազել են, և իրավիճակը վերադարձել է նախկինին»,- ընդգծել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս