Ադրբեջանի ՊՆ. Հայաստանը փորձում է թաքցնել հրադադարի խախտման փաստը
  Ադրբեջանի ՊՆ.  Հայաստանը փորձում է թաքցնել հրադադարի խախտման փաստը
09:50     29 09 2022    
«Հայկական կողմի տարածած՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներով հրադադարը խախտելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Հաղորդագրությունում նշվում է, որ նման տեղեկատվություններ տարածելով՝ Հայաստանի ՊՆ-ն դրանով փորձում է թաքցնել հայկական կողմից զինադադարի խախտման փաստը։

«Հայտնում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համարժեք պատասխան գործողությունների են դիմել միայն հակառակորդի կրակակետերը ճնշելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս