Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Գնդակոծության հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Իսկենդերով Նիջաթ Հիդայեթ օղլուն։
Վիրավոր զինվորին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։
Նշված ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են համարժեք պատասխան գործողություններ։
«Նշում ենք, որ միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որը նպատակաուղղված փորձում է լարել իրավիճակը»,- ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: