Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին պաշտոնական մամուլին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետ Էլչին Գուլիևը։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ օկուպացիայից ազատագրված պետական սահմաններում կարճ ժամանակում վերականգնվել է սահմանային հենակետերի գործունեությունը, կառուցվել է 19 ռազմական համալիր, Զանգիլանի, Գուբադլիի շրջաններով և Լաչինի շրջանի մի մասով անցնող 110 սահմանային մարտական կետ։ Կառուցվել են «Էյվազլը» և «Գազանչը» պետական սահմանային անցակետերը, սահմանային անցակետ է ստեղծվել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում»,- ասել է Էլչին Գուլիևը։