Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, այդ մասին ասել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։
Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Շվեդիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար կան լայն հնարավորություններ, նա դրական է գնահատել Շվեդիայի գործունեությունը ԵԱՀԿ նախագահության ընթացքում։ Ադրբեջանի արտգործնախարարը հակառակ կողմին հանգամանորեն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Հայաստանի վերջին սադրանքների և ականների սպառնալիքի մասին։