Պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցի զինծառայողների վիրավորվելու մասին տեղեկությունը
 Պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցի զինծառայողների վիրավորվելու մասին տեղեկությունը
09:40     26 09 2022    
Սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող տեղեկությունը, թե իբր ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Բասարքեչարի շրջանի ուղղությամբ, և որ հայ զինվորականների պատասխան կրակի հետևանքով վիրավորվել են մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողներ, սուտ է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, սա հակառակ կողմի հերթական տեղեկատվական սադրանքն է։

«Մենք կտրականապես հերքում ենք տարածված տեղեկատվությունը։ Ռազմական տեխնիկայի և անձնակազմի կորուստներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս