Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։
Խորհրդակցությանը մասնակցել են՝ փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, նախարարության գերատեսչությունների գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարներ։ Խորհրդակցության աշխատանքներին տեսակապի միջոցով ներգրավվել են ազատագրված տարածքներում տեղակայված զինվորական միավորումների և կազմավորումների հրամանատարները։
Նախ մեկ րոպե լռությամբ հարգվել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ու մեր երկրի անկախության և տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը։
Պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակին առաջադրված խնդիրները։
Նախարարն ընդգծել է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը բարձր է գնահատում ադրբեջանական բանակի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի զինված ուժերի լայնածավալ սադրանքները կանխելու նպատակով՝ ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված վճռական պատասխան միջոցները։
Նշվել է, որ տարբեր տիպի զորքերի ստորաբաժանումների կողմից գիշերը մի քանի ուղղություններով դժվար լեռնային տեղանքում ձեռնարկված հաջող, լավ համակարգված պատասխան գործողությունները դարձել են ադրբեջանական բանակի հերթական նորամուծությունը՝ ներդրված ռազմագիտության մեջ։ Այս մարտերը կուսումնասիրվեն և կվերլուծվեն աշխարհի առաջատար ռազմական փորձագետների կոծմից։
Խորհրդակցությանը վերլուծվել է ներկա օպերատիվ իրավիճակը Քելբեջարի և Լաչինի ուղղություններում, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում։
Նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ անձնակազմի զգոնության բարձրացման, ցանկացած տեսակի սադրանքների անհապաղ և վճռականորեն կանխման հետ կապված, որոնք կարող է իրականացվել Հայաստանի զինված ուժերի կողմից։
Զ.Հասանովը հանձնարարկաններ է տվել համապատասխան անձանց՝ ավարտին հասցնել պլանավորված աշխատանքները՝ ձմռանը նախապատրաստվելու և ստորաբաժանումներին անհրաժեշտ պաշարները հասցնելու հետ կապված, հատկապես՝ լեռնային շրջաններում տեղակայված ստորաբաժանումներին։
Պաշտպանության նախարարը նշել է՝ պետական այլ կառույցների հետ համագործակցությամբ նոր տեղակայման կետերում մեր ստորաբաժանումների ծառայողական և մարտական գործունեությունը կազմակերպելու վերաբերյալ՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից հանձնարարված միջոցառումների շուտափույթ ավարտի կարևորությունը։