Հայերը կրակի են ենթարկել Քելբեջարում ադրբեջանական բանակի դիրքերը. կան վիրավորներ
 Հայերը կրակի են ենթարկել Քելբեջարում ադրբեջանական բանակի դիրքերը.  կան վիրավորներ
11:07     24 09 2022    
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ից մինչև 23:40-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ Բասարկեչարի շրջանի Վերին Շորջա և Քերմուկ բնակավայրերում տեղակայված դիրքերից կրակի են ենթսարկել՝ Քելբեջարի շրջանի Իստիսու և Զեյլիք բնակավայրերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, հրետակոծության հետևանքով վիրավորվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ամանուլլաև Ռաշադ Աղաջան օղլուն, Ռահիմզադե Ռուհիդ Օքթայ օղլուն և Ջավադով Ռավան Շամսեդդին օղլուն։

Նշված ուղղություններում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ։

«Մենք հայտարարում ենք, որ միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը նպատակաուղղված է սրում իրավիճակը», - ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս