Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը:
Հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից կրակ է բացել Քալբաջարի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների վրա:
Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբը փորձել է գրոհել մեր ստորաբաժանումները՝ ականապատելով նշված հատվածների կիրճերը։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը ստիպված է եղել նահանջել։
Հայկական կողմը, ապատեղեկատվություն տարածելով, թե իբր սեպտեմբերի 21-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գնդակոծել են հայկական դիրքերը, փորձել է հիմք ստեղծել գիշերը իրենց կողմից իրականացված սադրանքի համար։
Ադրբեջանա-հայկական պետական սահմանին հերթական լարվածության ողջ պատասխանատվությունն ընկնում է հենց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: