Ադրբեջանը նամակ է հղել Միջազգային դատարան
 Ադրբեջանը նամակ է հղել Միջազգային դատարան
09:33     23 09 2022    
Ադրբեջանը նամակ է հղել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Նրա խոսքով, այսօր ադրբեջանական կողմը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ կապված այն տեղեկատվության հետ, որն ապացուցում է, որ Հայաստանը չի կատարել Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ սահմանված միջանկյալ միջոցները։

«Դա ներառում է Հայաստանի՝ ադրբեջանցի ներքին տեղահանվածների իրենց տներ վերադարձը կանխելու ջանքերը: Փաստերը վկայում են, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանը 1300 ական է տեղադրել օկուպացիայից ազատագրված տարածքներում, օրինակ՝ Լաչինում։ Դա խոչընդոտում է ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձին»,- շեշտել է փոխնախարարը։

Էլնուր Մամեդովը նշել է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո այս տարածքներում ռազմական գործողություններ չեն եղել։ Այնտեղ ականների տեղադրումն ուղղված է միայն նախկին ներքին տեղահանվածների վերադարձը կանխելուն. «2020 թվականից ի վեր ազատագրված տարածքներում ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 240 ադրբեջանցի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Միջազգային-դատարան  


Լրահոս