Իլհամ Ալիև. Ադրբեջանը պատրաստել է բոլոր անհրաժեշտ քարտեզները Հայաստանի հետ սահմանի սահմանազատման համարԺ
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը պատրաստել է բոլոր անհրաժեշտ քարտեզները Հայաստանի հետ սահմանի սահմանազատման համարԺ
11:16     22 09 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է սկսել Երևանի հետ սահմանի սահմանազատումը, սակայն առարկայական բանակցություններ ներկայումս չեն ընթանում։

«Մենք առաջարկել ենք սկսել սահմանազատման գործընթացը, (Հայաստանը) այն ձգձգել է ավելի քան մեկ տարի։ Հիմա այդ գործընթացը թեև սկսվել է, բայց զուտ ֆորմալ բնույթ է կրում, բովանդակային բանակցություններ չեն ընթանում, քարտեզների շուրջ քննարկումներ չեն ընթանում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը Լաչինում, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

Նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկումների և պատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքներին։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ունենք բոլոր քարտեզները, այդ թվում՝ և’ 19-րդ դարի, և’ 20-րդ դարի և’ ավելի վաղ ժամանակահատվածի և սահմանազատման աշխատանքները պետք է անցկացվեն այդ քարտեզների հիման վրա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս