Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեում։
Հյուսիսային Կալիֆոռնիայի ադրբեջանական մշակութային կենտրոնի (ACSNC) ղեկավար Այնուր Աղաևայի անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական ծագում ունեցող ամերիկացիները չափազանց անհանգստացած են միջադեպով։
Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի սադրանքները բացարձակապես անհամատեղելի են կարգավորման գործընթացի և խաղաղ բանակցությունների հետ և հանգեցնում են անկայունության, մինչդեռ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում տարածաշրջանի վերականգնման վրա և լրջորեն շահագրգռված է երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մեջ։
Հայտարարության հեղինակները կոչ են արել միջազգային կազմակերպություններին հրատապ գործնական քայլեր ձեռնարկել և ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա՝ կանխելու հայկական զինված ուժերի արյունալի սադրանքները։