Պաշտպանության նախարարություն. Լաչինում հայերի կողմից տեղադրված ևս 100 ական է վնասազերծվել
  Պաշտպանության նախարարություն.  Լաչինում հայերի կողմից տեղադրված ևս 100 ական է վնասազերծվել
11:30     20 09 2022    
Ադրբեջանական բանակի ինժեներական և սակրավորական ստորաբաժանումները շարունակում են՝ Հայաստանի զինված ուժերի լայնածավալ սադրանքի ժամանակ դիվերսիոն խմբերի կողմից ականապատված տարածքների և մատակարարման ուղիների մաքրման գործընթացը։

Սեպտեմբերի 19-ին Լաչինի շրջանի տարածքում իրականացված ականազերծման աշխատանքների արդյունքում՝ Բեյուք Իշըգլը լեռան հյուսիս-արևելյան մասի կիրճում հայտնաբերվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված E-001 M տիպի ևս 100 հակահետևակային ական։

Ադրբեջանական բանակի ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների կողմից հայտնաբերված ականները դուրս են բերվել տարածքից՝ հաշվի առնելով անվտանգության միջոցների պահպանումը։

Ինժեներական աշխատանքները շարունակվում են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս