Պնախարարը հանդիպել է զինվորական հոսպիտալում բուժվող վիրավորների հետ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
19:08
18 09 2022
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը սեպտեմբերի 18-ին այցելել են ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալ։
Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը:
Նախ ծաղիկներ են դրել հիվանդանոցի տարածքում կանգնեցված համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձանի մոտ, հարգել են մեծ առաջնորդի հիշատակը։
Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալում բուժվող զինծառայողներին, որոնք վիրավորվել են Հայաստանի զինված ուժերի լայնածավալ սադրանքը կանխելիս: Պաշտպանության նախարարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և կարիքներով։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցվել է, որ հոսպիտալի ողջ բուժանձնակազմը բարձր պրոֆեսիոնալիզմով աշխատում է վիրավոր զինծառայողների բուժման համար։
Այնուհետ նախարարն այցելել է պալատներում բուժվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և ապաքինման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում և վերադարձ ծառայության վայր։