Ադրբեջանական բանակը վերահսկողության տակ են վերցրել 53 հայկական դիրքեր
 Ադրբեջանական բանակը վերահսկողության տակ են վերցրել 53 հայկական դիրքեր
21:37     15 09 2022    
Սեպտեմբերի 12-ի կեսգիշերից Հայաստանի զինված ուժերը լայնածավալ սադրանք են իրականացրել՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբեջարի և Լաչինի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված պատասխան միջոցառումների ընթացքում հայկական սադրանքը կանխվել է։ Մեր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ։

Գործողությունների շրջանակներում Հայաստանի զինված ուժերի կողմից վերահսկվող Գորուսի շրջանի և Նովրուզլու (Կաղնուտ) բնակավայրի ուղղություններով ոչնչացվել են 2 S-300 5N63 İYR ՌՏԿ, 3 S-300 5P85 BG արձակման կայաններ, ինչպես նաև Բասարկերիայի շրջանի և Աշաղը Գարանլըգ (Մարտունի) բնակավայրի ուղղություններով՝ 2 S-125 RTS-125 ՌՏԿ: Դրա հետ մեկտեղ ոչնչացվել է հակառակորդի կենդանի ուժի զգալի քանակություն։ Այս ուղղությամբ ջախ ջախվել է հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ)։

Շարքից դուրս են բերվել հակառակորդին պատկանող՝ 1 «Ժիտել» էլեկտրոնային մարտական մեքենա, 14 թնդանոթ և հաուբից, 9 ականանետ և 32 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, որից 6-ը՝ բեռնավորված է եղել զինամթերքով։

Որպես ռազմավար վերցվել են՝ 3 «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա (մեկը՝ զինամթերքով), 1 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, 1 «ՈւԱԶ-3962» և 3 միավոր ինժեներական տեխնիկա, 3 ականանետ, 1 «Իգլա-Ս» շարժական զենիթահրթիռային համակարգ, 135 տարբեր տիպի ինքնաձիգ, գնդացիրներ, նռնականետեր, 20 տուփ ձեռքի նռնակներ, 2 օպտիկական սարք, 2 կապի միջոցներ և ավելի քան 14500 միավոր զինամթերք։

Ընդհանուր առմամբ, վերահսկողության տակ է վերցվել հակառակորդի 53 մարտական դիրք, 2 ականանետային կրակի դիրք, ռազմավարական նշանակություն ունեցող 8 բարձունք։ Ոչնչացվել են Զոդի ուղղությամբ տեղակայված 538-րդ առանձին լեռնային հրաձգային բրիգադի մշտական տեղակայման կետը, ինչպես նաև 2 Ս-300 դիվիզիոնների և 2 Ս-125 դիվիզիոնների ելման դիրքերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանական-բանակ  


Լրահոս