Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 12-ի գիշերվանից սկսած, ադրբեջանա-հայկական պետական սահմանի՝ Դաշքեսանի, Քելբեջարի, Լաչինի և Զանգիլանի ուղղություններով Հայաստանի զինված ուժերի լայնածավալ սադրանքի արդյունքում՝ վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ։
Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից բացված կրակոցների արդյունքում, Քելբեջարի շրջանի տարածքում անասնապահությամբ զբաղվող՝ Քելբեջարի շրջանի Բոզլու գյուղի բնակիչ, 1975 թվականին ծնված Մուսաև Ասիմ Իսա օղլուն և նույն շրջանի Աղդաբան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Օրուջև Արզուման Իման օղլուն վիրավորվել են։
Ներկայումս Ա.Մուսաևը բուժվում է Գյանջա քաղաքում, Ա.Սահաթի անվան թիվ 1 հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո Ա.Օրուջևին ուղարկել են տուն։
Երկու փաստերն էլ ներկայումս հետաքննվում են զինվորական դատախազության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում։