Ադրբեջանի ՊՆ. Մարտերը շարունակվում են
  Ադրբեջանի ՊՆ.  Մարտերը շարունակվում են
10:52     14 09 2022    
Հայաստանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով հրադադարի պահպանման պայմանավորվածությունը, սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը և այսօր առավոտյան՝ տարբեր տրամաչափի ականանետերից և հրետանային կայանքներից կրակի են ենթարկել՝ Քալբաջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի ԶՈւ դիրքերը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հղումով։

«Ներկայումս մեր դիրքերը պարբերաբար գնդակոծվում են։ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պատասխան միջոցներ»,- հավելել են երկրի պաշտպանության գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր աղբյուրներին հղումով հայտնել էինք, որ հակառակորդը փորձել է վերադարձնել կորցրած դիրքերը։

Ադրբեջանական զորքերը պատրաստ էին նման սցենարի և «հյուրերին» դիմավորեցին ամբողջովին զինված։ Արդյունքում հակառակորդը լուրջ կորուստներով (մինչև 30 մարդ) նահանջել է:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս