Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը անվանել է հայկական սադրանքների հիմնական նպատակը
 Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը անվանել է հայկական սադրանքների հիմնական նպատակը
17:07     13 09 2022    
Սեպտեմբերի 13-ին Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Հուսեյն Մահմուդովը ճեպազրույց է անցկացրել՝ Ադրբեջանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ արտասահմանյան երկրների ռազմական ներկայացուցիչներին ներկայացվել է՝ Հայաստանի զինված ուժերի կողմից Դաշքեսանի, Քելբեջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքների մասին մանրամսն տեղեկատվություն։

Նշվել է, որ վերջին ժամանաներում այս ուղղություններով հայերի կողմից մեր դիրքերի պարբերաբար գնդակոծությունների հիմնական նպատակ է հանդիսանում՝ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտելը, ինչպես նաև հետաձգել ազատագրված տարածքներում անցկացվող լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքները։

Միջազգային ներկայացուցիչները տեղեկացվել են, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, շահագրգռված է՝ տարածաշրջանում վստահության հաստատմամբ սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկով և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Հակառակ կողմը, ընդհակառակը, ականապատելով մեր տարածքները, մեր ստորաբաժանումների մատակարարման ճանապարհները՝ հայտարարությանը հակառակ վարքագիծ է ցուցաբերում։ Եվ սա նրա վառ ապացույցն է, որ Հայաստանը ռազմական արկածախնդրության և ռևանշիստական դիրքորոշում է գրավում։

Նշվել է, որ միայն Քելբեջարի և Լաչինի շրջանների տարածքում 2019-2021 թվականներին հայտնաբերվել է Հայաստանի արտադրության ՀՀԱ-Է տիպի 1390 հակահետևակային ական։

Չնայած նրան, որ ազատագրված տարածքներում մեր ինժեներական և սակրավորական ստորաբաժանումները հայտնաբերել և ոչնչացրել են Հայաստանի զինված ուժերի կողմից տեղադրված ընդհանուր առմամբ 7559 հակահետևակային, 2348 հակատանկային ական և 1052 չպայթած զինամթերք, հակառակ կողմի դիվերսիոն խմբերը՝ սեպտեմբերի 12-ի գիշերը ականապատել են մեր ստորաբաժանումների մատակարարման ճանապարհները և նրանց դիրքերի միջև տարածքները։ Հատկապես Հայաստանի այս գործնական և լայնածավալ սադրանքն է հանգեցրել՝ Դաշքեսանի, Քելբեջարի և Լաչինի ուղղություններով ռազմական բախումների։

Ճեպազրույցում հատկապես ընդգծվել է, որ մերկողմից ձեռնարկած պատասխան միջոցառումներն ուղղված են՝ մեր ստորաբաժանումների, ինչպես նաև ազատագրված տարածքներում վերականգնման և շինարարական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական անձանց անվտանգության ապահովմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս