Ադրբեջանում ավարտվել են «TurAz Qartalı-2022» զորավարժությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանում ավարտվել են «TurAz Qartalı-2022» զորավարժությունները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:34     09 09 2022    
Ավարտվել են մեր երկրում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնակցությամբ կազմակերպված «TurAz Qartalı-2022» համատեղ մարտավարական թռիչքային զորավարժությունները։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

Օգտագործելով մարտական ինքնաթիռների մարտավարական և տեխնիկական բնութագրերի առավելությունները՝ մեր ռազմական օդաչուները եղբայրական երկրի գործընկերների հետ պրոֆեսիոնալ կերպով կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

Զորավարժությունների պլանի համաձայն՝ կատարվել են պայմանական հակառակորդի օդային և ցամաքային թիրախների ոչնչացման, բարդ պիլոտաժային և մարտական մանևրներ ցածր և միջին բարձրությունների վրա, ինչպես նաև տարբեր դրվագների այլ առաջադրանքներ:

Zinvor.info

Հեշթեգներ. TurAz-Qartalı-2022  


Լրահոս