TurAz Qartalı-2022 զորավարժությունները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 TurAz Qartalı-2022 զորավարժությունները շարունակվում են.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:14     09 09 2022    
Ադրբեջանի և Թուրքիայի Ռազմաօդային ուժերի մասնակցությամբ Ադրբեջանում անցկացվող «TurAz Qartalı-2022» («TurAz-ի Արծիվ -2022») համատեղ մարտավարաթռիչքային զորավարժությունները շարունակվում են։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Զորավարժությունների պլանի համաձայն՝ ռազմական օդաչուները բազավորման օդանավակայաններից թռիչքներ են իրականացրել սահմանված երթուղիներով և կատարել տարբեր դրվագների առաջադրանքներ։

Համատեղ մարտավարաթռիչքային վարժանքների ընթացքում զինծառայողները հաջողությամբ կատարել են բոլոր առաջադրված խնդիրները:

Zinvor.info

Հեշթեգներ. TurAz-Qartalı-2022  


Լրահոս