Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, զորավարժությունների պլանին համաձայն՝ այնուհետ օպերատիվ թռիչքներ են իրականացվել։
Թռիչքներից առաջ ճեպազրույց է անցկացվել գործողության պլանի, եղանակային պայմանների և այլ տեխնիկական հարցերի վերաբերյալ։
Ըստ պլանի՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների (ՌՊՄ) կիրառմամբ իրականացվել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու և խաբուսիկ մանևրներով ցամաքային թիրախների ոչնչացման առաջադրանքներ:
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ և հաջողությամբ կատարել իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները։