Իլհամ Ալիևը մասնակցում է Իտալիայում անցկացվող միջազգային համաժողովին
 Իլհամ Ալիևը մասնակցում է Իտալիայում անցկացվող միջազգային համաժողովին
11:03     02 09 2022    
Սեպտեմբերի 2-ին Իտալիայի Չեռնոբիո քաղաքում մեկնարկել է՝ «Հայացք աշխարհին, Եվրոպային և Իտալիային» և «Մրցակցային ռազմավարությունների սցենարն այսօր և վաղը» 48-րդ միջազգային ֆորումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, պետության ղեկավարի պաշտոնական կայքին հղումով, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և «Եվրոպական տուն - Ամբրոսետտի» վերլուծական կենտրոնի հրավերով՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը միջազգային համաժողովին մասնակցում է որպես գլխավոր հյուր:

Համաժողովի լիագումար նիստում պետության ղեկավարը ելույթ է ունեցել՝ «Ադրբեջանի դերը էներգետիկ անվտանգության ապահովման մեջ» թեմայով։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս