«Դիպուկահարի բնագիծ» մրցույթում կատարվել են հերթական վարժությունները
 «Դիպուկահարի բնագիծ» մրցույթում կատարվել են հերթական վարժությունները
13:14     25 08 2022    
Կատարվել են Իրանի Յեզդ քաղաքում «Միջազգային բանակային խաղեր-2022»-ի շրջանակներում անցկացվող «Դիպուկահարի բնագիծ» մրցույթի երկրորդ փուլի վարժությունները։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը:

Վարժությունների պայմաններին համապատասխան՝ ոչնչացվել են 300-500 մետր հեռավորության վրա գտնվող թիրախներ։ Հերթական դիպուկահար զույգը, հաղթահարելով արգելապատնեշը, կրակ է բացել 400-600 մետր հեռավորության վրա գտնվող 4 թիրախների վրա։

Դիպուկահարների զույգերը դիպուկ կրակով ոչնչացրել են 150-200, 200-400 և 300-800 մետր հեռավորության վրա գտնվող հինգ անշարժ և շարժվող թիրախներ։

Այնուհետև մրցավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել երրորդ փուլի վիճակահանությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Դիպուկահարի-բնագիծ  


Լրահոս