Ադրբեջանցի հրետանավորները հաջողությամբ են մասնակցում միջազգային մրցույթին
 Ադրբեջանցի հրետանավորները հաջողությամբ են մասնակցում միջազգային մրցույթին
12:32     18 08 2022    
Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթի հերթական փուլում իրականացվել է գիշերային հրաձգություն։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Ադրբեջանցի հրետանավորների երկրորդ անձնակազմը, հաղթահարելով արգելապատնեշը և ականապատ տարածքը, ականանետներից, նռնականետերից և գնդացիրներից կրակով ոչնչացրել է լուսավորված թիրախները։

Բոլոր առաջադրանքները հմտորեն կատարած ադրբեջանցի զինծառայողները դատավորների որոշմամբ զբաղեցրել են երրորդ տեղը։

Նշենք, որ միջազգային մրցույթին Ադրբեջանի հետ միասին մասնակցում են՝ Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Վենեսուելայի, Զիմբաբվեի թիմերը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ   Հրետանավորներ  


Լրահոս