«Հրետանային կրակի վարպետներ» մրցույթում կատարվել է հրաձգություն գիշերային պայմաններում
 «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթում կատարվել է հրաձգություն գիշերային պայմաններում
09:43     17 08 2022    
Միջազգային բանակային խաղեր-2022 մրցույթի շրջանակներում Ղազախստանի Օթար քաղաքում անցկացվել է՝ «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթի հերթական փուլը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Մրցումների հաջորդ փուլում, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Վենեսուելայի և Զիմբաբվեի հավաքականները, առաջադրանքները կատարվել են գիշերը։

Այս փուլում թիմերը հաղթահարել են տարբեր խոչընդոտներ երթուղու երկայնքով՝ օգտագործելով գիշերային տեսողության սարքեր զրահապատ մարտական մեքենաների վրա, ինչպես նաև կրակ են բացել ականանետերից, նռնականետերից և գնդացիրներից լուսավոր թիրախների ուղղությամբ։

Մեր հրետավորները նույնպես այս փուլում ոչնչացրել են բոլոր թիրախները։
Zinvor.info

Հեշթեգներ. Հրետանային-կրակի-վարպետներ  


Լրահոս