Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։
Մրցումների հաջորդ փուլում, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Վենեսուելայի և Զիմբաբվեի հավաքականները, առաջադրանքները կատարվել են գիշերը։
Այս փուլում թիմերը հաղթահարել են տարբեր խոչընդոտներ երթուղու երկայնքով՝ օգտագործելով գիշերային տեսողության սարքեր զրահապատ մարտական մեքենաների վրա, ինչպես նաև կրակ են բացել ականանետերից, նռնականետերից և գնդացիրներից լուսավոր թիրախների ուղղությամբ։
Մեր հրետավորները նույնպես այս փուլում ոչնչացրել են բոլոր թիրախները։