Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովն ընդգծել են եռակողմ հայտարարությունների լիարժեք իրագործման կարևորությունը
 Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովն ընդգծել են եռակողմ հայտարարությունների լիարժեք իրագործման կարևորությունը
19:59     21 07 2022    
Հուլիսի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։

Նախարարները քննարկել են՝ երկկողմ համագործակցության օրակարգային արդիական հարցեր և տարածաշրջանային ներկա իրավիճակը։ Ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրերի դրույթների լիարժեք կատարման կարևորությունը։

Միաժամանակ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տրանսպորտային և տարանցիկ հարցերի շուրջ, մասնավորապես, կարևորվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնումը։

Նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Սերգեյ-Լավրով  


Լրահոս