Նախագահ. Հայաստանի խորհրդարանի համեմատ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ
  Նախագահ.  Հայաստանի խորհրդարանի համեմատ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ
10:03     20 07 2022    
«Հայաստանի խորհրդարանի համեմատ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ».

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հուլիսի 19-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Դևիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությանն ընդունելու ժամանակ։

«Եվրախորհրդարանի որոշ անդամների դիրքորոշումը մենք համարում ենք անհիմն։ Մեզ մեղադրեցին, վիրավորեցին, կեղծ տեղեկություններ տարածեցին»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

«Նրանք պետք է իմանան, որ անհնար է մեկուսացնել Եվրոպան Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայից»,- հավելել է նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս