Խոջավենդի շրջանի տարածքում շահագործման է հանձնվել շտաբի նոր շենքը
16:32
11 07 2022
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ով այցելել է Խոջավենդի շրջան, մասնակցել է շտաբի նոր շենքի բացմանը։
Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին, նախարարին զեկուցվել է, որ մարտական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների օպերատիվ կառավարման, ինչպես նաև այլ զորատեսակների հետ փոխգործակցությունն ապահովելու համար շտաբում նախատեսված են ժամանակակից միջոցներով հագեցած կառավարման կենտրոն, կապի հանգույց և ծառայողական այլ տարածքներ։
Զաքիր Հասանովին տեղեկացրել են, որ ծառայողական գործունեության կազմակերպման համար բոլոր շինությունները հագեցված են պատշաճ կահույքով և սարքավորումներով:
Այնուհետ պաշտպանության նախարարը շրջել է զինվորականների համար նախատեսված նոր երկհարկանի բնակելի շենքում։ Նորակառույց շենքին ծանոթանալու ժամանակ հաղորդվել է, որ այստեղի բոլոր բնակարանները հիմնովին վերանորոգվել են և ապահովվել են անհրաժեշտ կապի գծերով։ Ստեղծվել են բոլոր պայմանները զինվորական անձնակազմի արդյունավետ ժամանցի համար: