Կայացել է նոր զորամասի բացումը Խոջավենդի շրջանի տարածքում
 Կայացել է նոր զորամասի բացումը Խոջավենդի շրջանի տարածքում
10:02     11 07 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի կարգադրությամբ միջոցներ են ձեռնարկվում ազատագրված տարածքներում տեղակայված ստորաբաժանումների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, համակողմանի աջակցություն ցուցաբերելու, զորքերի սպասարկումը կազմակերպելու ուղղությամբ։

ԻնչպեսZinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, նախարար Զաքիր Հասանովը, նախարարության ղեկավար կազմը և Խոջավենդի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էյվազ Հուսեյնովը մասնակցել են Խոջավենդի շրջանում նոր զորամասի բացմանը։

Նրանք զինվորական ավանի տարածքում ծանոթացել են շտաբին, ճաշարանին, բուժկետին, զորանոցին, ավտոպարկին, տարբեր նշանակության պահեստներին և այլ ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք կառուցված են զորքերի մարտական պատրաստությունը և ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև անձնակազմի կենցաղային պայմաններն ապահովելու նպատակով։

Պաշտպանության նախարարին զեկուցել են, որ ծառայողական բոլոր շինությունները հագեցած են օդորակիչներով, կահույքով, ժամանակակից սանիտարական հարմարանքներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Խոջավենդ   Ադրբեջան