Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին:
Մի խումբ պահեստի զինապարտների մասնակցությամբ անցկացվող վարժական հավաքի հիմնական նպատակն է բարձրացնել նրանց մարտական պատրաստվածության մակարդակը, գիտելիքներն ու հմտությունները։
Հավաքի ընթացքում զինապարտներին հնարավորություն է ընձեռնվում ոչ միայն կատարելագործել ծառայության ընթացքում ձեռք բերված մարտական հմտությունները, փորձն ու ռազմական որակավորումը, այլև անմիջականորեն ծանոթանալ ադրբեջանական բանակի զինանոցում ներառված ժամանակակից զինատեսակներին և զինտեխնիկայի նմուշներին:
Հավաքը կտևի մինչև հուլիսի 23-ը։