Ադրբեջանի ՊՆ-ն մերկացրել է Հայաստանի սուտը: «Սահմանին կրակ չի բացվել»
 Ադրբեջանի ՊՆ-ն մերկացրել է Հայաստանի սուտը:  «Սահմանին կրակ չի բացվել»
11:30     05 07 2022    
Հայկական կողմի տարածած տեղեկությունը, թե իբր ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի հետ պետական սահմանի ուղղությամբ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

«Հայտնում ենք, որ մեր ստորաբաժանումները նշված ուղղությամբ կրակ չեն բացել։ Սա հակառակ կողմի հերթական ապատեղեկատվությունն է»,- հայտարարել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս