Հայկական զինուժը գնդակոծել է Քելբաջարում տեղակայված ադրբեջանական դիրքերը
 Հայկական զինուժը գնդակոծել է Քելբաջարում տեղակայված ադրբեջանական դիրքերը
10:01     04 07 2022    
Հուլիսի 4-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Զերքենդ գյուղում գտնվող դիրքերից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Դեմիրչիդամ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ:

Ներկայումս օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս